«Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը վիճում են նավթի արդյունահանման գնի շուրջ։ Սրանք ֆեյքային նորություններ են՝ պատճառը շուկայի անկումն է»։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով նավթի գների եւ միջազգային ֆոնդային շուկաների ռեկորդային անկումը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՕՊԵԿ-ը եւ ՕՊԵԿ+-ի անդամ-երկրները չկարողացան պայմանավորվել նավթի հանքարդյունահանման լրացուցիչ կրճատման մասին։ Մինչեւ ամսվա վերջը գործում է օրական 1,7 մլն բարելով կրճատման համաձայնագիրը։ ՌԴ էնեգետիկայի նախարարի խոսքերով՝ ապրիլի 1-ից կրճատելու ոչ մի պարտավորություն երկրները չունեն։ Նավթի շուկայում պատերազմը բացասաբար է անդրադարձել ֆոնդային շուկաների վրա։ Առաջատար ասիական ինդեքսները ընկել են 3-5 տոկոսով, եվրոպականները կորցրել են 6-10 տոկոս, ամերիկյանը՝ մոտ 7 տոկոս։