Չիլիի Սանտիագո միջազգային օդանավակայանում հանցագործներն ավելի քան 15 միլիոն դոլար են գեղացել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով 24 Horas հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, գողացել են 14 միլիոն դոլար եւ 1 միլիոն եվրո (13 միլիարդ չիլիական պեսո):

Հաղորդվում է, որ մոտ 7-10 կողոպտիչի հաջողվել է մտնել օդանավակայանի պահեստային տարածք եւ վերցնել գումարը թանկարժեք իրեր տեղափոխող ընկերության բեռնատարից:

Ոստիկանությունը հետաքննում է գործը: