Ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 12.50-ի սահմաններում, 32-ամյա  Ներսես Պ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի եւ Այգեստան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա Անի Բ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի հետեւանքով երեխան  ստացել է  մարմնական  վնասվածքներ եւ Ներսես Պ.-ի կողմից տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: