ԱՄՆ Հարավային Դաքոթա նահանգի Սու-Ֆոլզ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի։

Հայ ներգաղթյալների որդիներ Ջեկ Տեր-Հակոբյանը եւ Մայքլ Հոլթը միջոցառում կկազմակերպեն քաղաքում, որը հայ փախստականներին ապաստան է տվել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, գրում է տեղական Argus Leader թերթը։