Ֆրանսիան բավարարված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության կարգավորմամբ, եւ վաղուց է աշխատել այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Պիեռ Լելուշը:
Նրա խոսքերով, ինքն անձամբ է բազմիցս դիմել Թուրքիայի կառավարությանը՝ խնդրելով բացել Հայաստանի հետ սահմանը:
Ֆրնասիացի պաշտոնյան նաեւ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարեւոր է Եվրոպայի, Ֆրանսիայի, Հայաստանի նաեւ՝ ողջ տարածաշրջանի զարգացման համար: «Մենք ողջունում ենք կողմերի բոլոր ջանքերը, որ միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նախարարը:
Ֆրանսիացի նախարարը նաեւ հայտարարել է, թե մտադիր է այցելել Հարավային Կովկաս:




























