Երեւանում ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդների դեֆիցիտ կա: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք միկրովտոբուսներից ավտոբուսների անցնելու դեպքում գործազրկության հարց չի՞ առաջանալու:

«Մենք Երեւան քաղաքում ունենք վարորդների շատ դիֆիցիտ, մենք ունենք  միկրոավտոբուս կամ ավտոբուս առանց վարորդի, ես կոչ եմ անում մեր վարորդներին, որպեսզի գան աշխատանքի, եթե կան այդպիսիք»,- ասել է նա:

Հ. Նավասարդյնաը հայտնել է նաեւ, որ նպատակադրվել են վարորդների աշխատանքը երկու հերթով կազմակերպել, ինչը չեն կարողանում իրականացնել կադրերի բացակայության պատճառով:

Լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թեավտոբուսներ բերելուց, հետո ինչ են անելու միկրովատոբուսների` կիսասարք «ԳԱԶել»-ների հետ, որպեսզի չծանրաբեռնվի երթեւեկությունը: Ի պատասխան քաղաքապետարանի ներկայացուցիչն պատասխանել է. «Եթե ծառայության ժամկետները լրացել են, նրանք դուրս կմնան: Դա արդեն տվյալ տնտեսվարողի խնդիրն է. կվաճառի՞, թե այլ տրանսպոտային միջոց կդարձնի: Այդ մեքենաներից բոլորը չէ, որ կվաճառվեն Երեւան քաղաքում: Բոլոր դեպքերում անսարք մեքենան երթուղիներում աշխատելու հնարավորություն չի ունենա»,-հաաստիացրել է Հենրիկ Նավասարդյանը: