ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 22-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է ԼՂՀ զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը:
Զորավարժություններին ներկա է եղել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:





























