Բողոքի հերթական ակցիաներն են տեղի ունեցել Սիրիայում եւ Եմենում: Սիրիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր: Ընդդիմության ակտիվիստները հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել հետաձգել Բաաս կուսակցության իշխող դիրքն ու հաստատել դեմոկրատական համակարգ:  Սիրիայի հյուսիսում գտնվող Դերաա քաղաքում նախագահի հրաժարականի պահանջով ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ:

Եմենի մի քանի քաղաքներում այսօր` ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր են տեղի ունեցել նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Եմենի մայրաքաղաք Սանայի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր երկրի նախագահի հրաժարականի պահանջով կարգախոսներ են հնչեցրել:

Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաեւ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող, իր մեծությամբ երրորդ քաղաքում` Թաիզեում:

Եմենում բողոքի ակցիաները` երկիրը շուրջ 30 տարի կառավարող նախագահի հրաժարականի պահանջով, տեղի են ունենում այս տարվա հունվարից: Նախօրեին Եմենում դադարեցվել է շուրջ 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը:

Ընդդիմության կողմնակիցները, սակայն, պնդում են, որ դա բավարար չէ: