Կոստանդնուպոլսի պատրիարքության դռները բացվել են ամերիկացի երկու գիտնականների համար, որոնք գիրք են հրապարակել 18-19-րդ դարերում տեքստիլի պատմության վերաբերյալ:
Պրոֆեսորներ Ռոնալդ Մարչեսեն եւ Մարլեն Բրյուն գիրքը հրապարակել են 10 տարվա հետազոտություններից հետո, որ արվել են պատրիարքարանում` Մեսրոպ 2-րդի թույլտվությամբ, գրում է «Hurriyet Daily News&Economic Review»-ն:
Գիտնականները զբաղվել են հոգեւորականների հագուստի համար օգտագործվող կտորի ուսումնասիրմամբ:
Նրանց խոսքով, հայկական շատ հնություններ զարդարված են եղել թանկարժեք քարերով:
«Օսմանյան կայսրությունում հայ համայնքը շատ հարուստ է եղել, շատ հայեր էլ` կարեւոր դեմքեր: Այդ մարդկանցից շատերը եղել են սուլթանների մտերիմներն ու պետական բարձր պաշտոնյաներ»,- պնդում է պրոֆեսոր Մարչեսեն:





























