Բուլղարիայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել կորոնավիրուսների տարածումը կանխելու նպատակով մինչեւ ապրիլի 13-ը արտակարգ դրություն հայտարարելուն: Երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 23-ի, հայտնում է Reuters-ը:

Արտակարգ դրությունը թույլ կտա արգելել ուղեւորությունները դեպի կորոնավիրուսի խոշոր բռնկումներով երկրներ, ինչպես նաեւ` ժամանումը դրանցից, փակել դպրոցներն ու համալսարանները եւ լիազորել ոստիկանությանը միջամտել կարանտինի խախտման դեպքում:

Կառավարությունը նախատեսում է նաեւ վերանայել 2020 թվականի պետբյուջեն` առողջապահական համակարգի աջակցության նպատակով ավելի շատ գումար տրամադրելու համար, պատգամավորներին հայտնել է վարչապետ Բոյկո Բորիսովը: