Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա նշել է, որ արտակարդ դրության ռեժիմը կսահմանվի 2 շաբաթով, հաղորդում է AP-ը:

Սանչեսը նաեւ նշել է, որ կառավարությունը մտադիր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիներին եւ զգուշացրել է, որ վարակվածների թիվը հաջորդ շաբաթ կարող է հասնել մինչեւ 10 հազար:

Իսպանիայում գրանցվել է վարակման 4200 եւ մահվան 120 դեպք: