Երբ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում ստիպել է պետությունների առաջնորդներին հայտարարել արտակարգ դրություն եւ չեղարկել բոլոր ժամանցային միջոցառումները, Մեխիկոյում անցկացվում է երկրի խոշորագույն երաժշտական փառատոններից մեկը՝ Vive Latino-ն, գրում է Associated Press-ը։

Փառատոնի շրջանակում որոշ գործողություններ չեղարկվել են, սակայն, այնուամենայնիվ, շաբաթ տասնյակ հազարավոր երկրպագուներ մասնակցել են միջոցառման առաջին օրը, որի շրջանակում սպասվում են այնպիսի հայտնի խմբերի ելույթները, ինչպես Guns N' Roses-ը, Carlos Vives-ն ու Zoe-ն։

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են որ միջոցառման յուրաքանչյուր օրվա համար վաճառվել է ավելի քան 70 000 տոմս։

Այդուհանդերձ, ինչպիսի՞ միջոցառումներ են ձեռնարկվել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ․ մուտքի մոտ չափում են այցելուների ջերմությունը, իսկ տարածքում զգացվում է հականեխիչների ուժգին հոտ։