Բրիտանական սուպերմարկետները կոչ են անում գնորդներին դադարել խուճապը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ եւ ելնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման փաստից՝ չգնել մթերք, եթե իսկապես անհրաժեշտ չէ, հաղորդում է BBC News-ը:
Գնորդներին ուղղված նամակում բրիտանացի առեւտրականները հիշեցրել են նրանց գնումների նկատմամբ ուշադիր լինելու մասին, որպեսզի չզրկեն մնացած գնորդներին իրենց համար խիստ անհրաժեշտ պատարագներից ու մթերքից:
Ուղերձում նշվում է, որ մթերքները տուն առաքելու առցանց ծառայություններն աշխատում են ամբողջ ուժով, սուպերմարկետների աշխատակիցները, ինչպես նաեւ մատակարարներն են աշխատում օր ու գիշեր բնակչությանը կուշտ պահելու համար:
Առեւտրի ոլորտում գործարարները նաեւ վստահեցրել են, որ աշխատում են կառավարության եւ մատակարարների հետ սերտ համագործակցելով, որպեսզի խանութների դարակները երբեք չդատարկվեն:
«Մենք հասկանում ենք ձեր մտահոգությունը, սակայն գնելով ավելին, քան անհրաժեշտ է՝ դուք թողնում եք ինչ-որ մեկին առանց մթերքի»,-նշված է սուպերմարկետների ուղերձում:




























