Լիտվայում Հայաստանի դեսապանատունը հայտարարություն է տարածել Wizzair–ի կողմից առաջիկայում իրականացվելիք Վիլնյուս–Երեւան չվերթի հետաձգման մասին։

Հարգելի՛ հայրենակիցնե

Տեղեկացնում ենք, որ Wizz Air  ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։

Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։

WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում։