Կիպրոսը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով 28 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից եւ Հունաստանից չվերթների երկշաբաթյա արգելքի մասին, հայտնում է Reuters-ը։
Միջոցառումն ուժի մեջ կմտնի մարտի 21-ին, ժամը 01։00-ից եւ չի տարածվի բեռնատար չվերթների վրա։
Կղզում մարտի 16-ից արդեն մուտքի խիստ պահանջներ են մտցվել։ Կիպրոսում կարող են գտնվել միայն նրանք, ովքեր ունեն կորոնավիրուսի բացակայության բժշկական տեղեկանք։ Բոլոր նոր ժամանածները երկու շաբաթով պահվում են հարկադիր կարանտինի մեջ, որը վերահսկվում է կառավարության կողմից։
Կղզում կորոնավիրուսով վարակման 49 դեպք կա։





























