ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ստերլինգ քաղաքի բնակչուհին միլիոն դոլար է շահել իր ծննդյան տարեդարձին, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով UPI-ն:

Մարտի 5-ին Ռոբին Լաուլերը նշում էր իր ծննդյան տարեդարձը եւ որոշեց ակնթարթային վիճակախաղի տոմս գնել: Խանութից դուրս գալիս նա ջնջեց պաշտպանիչ շերտը եւ հայտնաբերեց, որ շահել է: Սկզբում Ռոբինը կարծեց, որ կարող է միայն 600 դոլարի հույս ունենալ, սակայն մի պահ հետո հասկացավ, որ շահել է գլխավոր մրցանակը` մեկ միլիոն դոլար: «Ես քարացա,- պատմում է կինը:- Ես նայեցի տոմսին եւ ասացի. «Ի՞նչ է սա»»:

Վիճակախաղի կանոնների համաձայն` ամբողջ գումարը կարելի է ստանալ միայն մաս-մաս, որը վճարվում է տեւական ժամանակ: Միանգամից գումար վերցնելու համար հարկավոր էր հրաժարվել շահումի մի մասից: Լաուլերը ընտրեց միանվագ վճարումը եւ ստացավ 601.7 հազար դոլար, որից նա պետք է նաեւ հարկեր վճարի: