«Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ին Հայաստան են այցելել ռոք-երաժշտության աստղեր «Deep purple>> խմբի հիմնադի Յան Գիլանը, „ Black Sabath“-ի անդամ Թոնի Այոմին, եւ Ջոուֆ Դաունսը „Asia“-ից, ինչպես նաեւ թենիսի աստղ Փեթ Քեշը։

Այսօր նրանք հանդիպեցին լրագրողների հետ՝ հայտնելու, որ վերաթողարկելու են „Smoke on a water“ երգը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնմանը։

Երեկ „Do something“ բարեգործական կազմակերպության տնօրեն Դոն Ջին, ում աջակցությամբ կազմակերպվել է այս այցելությունը, ռոք աստղերի հետ եղել են Սպիտակում եւ Գյումրիում։ Նրանք՝ տեսնելով, թե երաժշտական դպրոցի սաները ինչ պայմաններում են սովորում, որոշել են գումարը տրամադրել դպրոցի վերակառուցմանը։

Հիշեցնենք, որ սա Յան Գիլանի եւ Ջոն Դիի երկրորդ այցելությունն է Հայաստան։ Առաջին անգամ նրանք այցելել են Հայաստան Սպիտակի երկրաշարժից հետո։ Ջոն Դին եկել էր Սպիտակում եւ Գյումրիում՝ նկարահանումներ կատարելու համար։ Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ նա որոշում է հավաքել ռոք-երաժշտության աստղերին՝ հատուկ ձայնասկավառակ ձայնագրելու համար, որի ողջ հասույթը փոխանցվելու էր երկրաշարժից տուժածներին։ Ահա այդպես էլ ստեղծվում է „Ռոքն օգնում է Հայաստանին“ նախագիծը, որի մասնակիցները՝ „ Deep purple-ը“ եւ աշխարհահռչակ մի շարք ռոք աստղեր, ձայնագրում են „Smoke on the water“ երգը եւ դրա վաճառքից ստացված գումարը ուղարկում աղետի գոտի»։

Ռոք աստղերը Երեւանում են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում, որի նպատակն է շնորհակալություն հայտնել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի բոլոր մասնակիցներին։

Նշենք, որ նրանք նախատեսում են նաեւ վերաթողարկել Led Zeppelin-ի Rock'n Roll երգը, որի շնորհանդեսը կլինի Ուիմբլդոնի թենիսի առաջնության ժամանակ։ Ստացված ամբողջ գումարը ուղարկվելու է Հայաստան։