Գիտնականները մոդելավորել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային տարածաշրջանային կոնֆլիկտի հետեւանքները՝ կտրուկ սառեցում, գյուղատնտեսության կոլապս եւ աննախադեպ զանգվածային սով, հաղորդում է Naked-Science-ը: 

Աշխատության հեղինակները՝ եվրոպացի եւ ամերիկացի գիտնականները՝ ի դեմ կլիմայի ուսումնասիրության Պոտսդամի ինստիտուտից Յոնաս Յագերմեյերի, խոստանում են գլոբալ սով նույնիսկ միջուկային լոկալ կոնֆլիկտի դեպքում:

Իրականում աշխարհում գոյություն ունեցող 14 հազար միջուկային մարտագլխիկներից գրեթե բոլորը պատկանում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակներին: Պակիստանն ու Հնդկաստանը պաշարում ունեն յուրաքանչյուրը 150 մարտագլխիկ, եւ գիտնականները մոդելավորել են դրանց հզորությունը: Նրանց խոսքով՝ դրանցից յուրաքանչյուրի հզորությունը 50 անգամ ավելի մեծ է, քան Հիրոսիմայում պայթած «Մալիշ» ռումբի հզորությունը:

Գիտնականների գնահատմամբ՝ կոնֆլիկտը կհանգեցնի մթնոլորտում մոտ 5 մլն տոննա մրուրի արտանետման:        

Հասնելով վերնոլորտին՝ այն արագ կբաշխվի մոլորակի շուրջ՝ նվազեցնելով արեգակնային լույսի քնակությունը: Մոդելավորումը ցույց է տալիս, որ գլոբալ միջին ջերմաստիճանը կնվազի 1,8 °С-ով առնվազն 5 տարով, ինչը, իր հերթին, կհագեցնի գյուղատնտեսական կոլապսի:

Գիտնականները ցույց են տվել, որ դրանից կտուժեն Եվրոպայի հյուսիսային շրջանները, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան: Ամերիկայում եգիպտացորենի արտադրությունը կնվազի 20%-ով, Ռուսաստանում՝ 50%-ով: 

Եվ այն ժամանակ, երբ զարգացած պետությունները կարգելեն պակասող արտադրանքների արտահանումը, կսկսվի զանգվածային սով:

Յագերմեյերի եւ նրա գործընկերների գնահատմամբ՝ գրեթե 70 երկրներում՝ հիմնական ոչ այդքան հարուստ, բնակչությունը կկրճատվի ավելի քան 20%-ով: Այդ ռիսկին կարող են ենթարկվել Բանգլադեշը, Եմենը, Սիրիան, Սոմալին, Ռուանդան, Նիգերն ու Հոնդուրասը: