Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կերկարաձգի լիարժեք կարանտինն ու սահմանափակող միջոցները: Այս մասին Corriere della Sera թեթրին տված հարցազրույցում ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարության միջոցները, ներառյալ՝ կոմերցիոն գործունեության դադարեցում, դասերի դադարեցում, կերկարաձգվեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սահմանափակումներն իրենց արդյունքը կտան եւ կկանխեն կորոնավիրուսի տարածումը:

Բացի այդ, թերթը նշում է, որ կառավարությունը մտադիր է հավելյալ սահմանափակումներ մտցնել մարդկանց համար՝ կապված բաց տարածքում զբոսանքների հետ:

Կառավարությունն ավելի վաղ կարգադրել է կրճատել մթերային խանութների աշխատաժամերը: Պետական հաստատությունները հեռահար ռեժիմով են աշխատում: Կրճատվել են բանկերում եւ փոստային բաժանմունքներում աշխատողների թիվը, դրանք դեռ բաց են:

Տեղաշարժի սահմանափակումները սահմանվել են մինչեւ ապրիլի 3-ը: Վատիկանում արդեն հայտարարել են, որ ապրիլի 12-ին Զատկի առթիվ Հռոմի պապի ուղերձը կանցկացվի առանց հավատացյալների ներկայության: