Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտնել է, թե ԱՄՆ Կոնգրեսում հայկական նոր նախագիծ մտցնելու նախաձեռնություն չկա, սակայն այն չի նշանակում, որ այդ հայկական հարցը հանվել է օրակարգից։

Թուրքական TGRT-ի փոխանցմամբ՝  Նամըք Թանը նշել է, թե ինչպես ամեն տարի, այս տարի եւս ԱՄՆ-ի Հայկական սփյուռքը ապրիլի 24-ի հետ կապված ճնշում է գործադրում Օբամայի վրա։  Թուրք դեսպանը պնդել է, թե ինքը չի հավատում, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը։

Նամըք Թանը զգուշացրել է, որ «ցեղասպանություն» բառը արտասանելու դեպքում լուրջ վնասներ կկրեն թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։