Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Բելառուսում կորոնավիրուսային փսիխոզի մասին, հաղորդում է Բելթան:

Նա նշել է կորոնավիրուսային փսիխոզի պայմաններում վարակաբանների եւ համաճարակաբանների հետ իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների անցկացման կարեւորության մասին:

«Ես այդ կորոնավիրուսն անվանում եմ փսիխոզ: Բացարձակ համոզված եմ, որ դա հերթական փսիխոզն է, որ ձեռնտու է մեկին, եւ վնասակար՝ մյուսի համար»,- պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հավելել է, որ քաղաքակիրթ աշխարհը խելագարվել է, իսկ քաղաքական գործիչները սկսել են իրավիճակն ի օգուտ իրենց օգտագործել: