Իսրայելն ամբողջությամբ արգելել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ նույնիսկ այն պայմանով, եթե նրանք կարողանան ապացուցել տնային կարանտինի ապահովման հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ արգելքը սահմանվել էր երկու շաբաթով: Սակայն երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել խստացնել այդ միջոցները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Երեկվանից Իսրայելի քաղաքացի չհամարվող կամ բնակության թույլտվություն չունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքն Իսրայել փակ է: Այդ միջոցը կիրառվում է երկրի սահմանների հատման բոլոր կետերում: