Brexit- ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն հայտնել է, որ վարակվել է նոր կորոնավիրուսով: Այս մասին հինգշաբթի օրը նա հայտնել է իր թվիթերյան էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է»,- գրել է նա:

Միեւնույն ժամանակ, Բարնյեն նշել է, որ լավ է զգում իրեն: «Ես ինձ լավ եմ զգում եւ լավ տրամադրություն ունեմ: Ես, ինչպես նաեւ իմ թիմը, կատարում եմ բոլոր անհրաժեշտ հրահանգները: Բոլոր նրանց համար, ովքեր արդեն տուժել են, եւ բոլոր նրանց համար, ովքեր այժմ մեկուսացված են` մենք միասին կանցնենք սրանով»,- գրել է ԵՄ գլխավոր բանակցողը: