Ռումինացիներին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտումների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել, ասվում է երկրի կառավարության որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել նախօրեին:
AFP-ի փոխանցմամբ` Ռումինիայում, վերջին տվյալների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք, մեկուսացվել է 3800 մարդ: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Երկրի քաղաքացիներին մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք չհետեւեն կարանտինին եւ դրա պատճառով առողջության համար որեւէ հետեւանք առաջանա, կամ` հինգ տարի, եթե նրանց գործողությունները վարակման նոր դեպքի հանգեցնեն:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի անպատասխանատու մարդիկ ազատորեն շրջեն եւ վարակեն ուրիշներին»,- հայտարարել է երիկրի վարչապետ Լյուդովիկ Օրբանը:





























