Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիան  14 օր ժամկետով դադարեցրել է բոլոր ներքին թռիչքները, ինչպես նաեւ` ավտոբուսների, տաքսիների եւ գնացքների աշխատանքը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սաուդյան պետության պետական լրատվական գործակալությանը:

Այս քայլը նախազգուշական միջոց է, որն ուղղված է կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն:

Մինչ օրս Սաուդյան Արաբիայում 274 վարակման դեպք է հաստատվել: