Հնդկաստանում չորս տղամարդ է մահապատժի են ենթարկվել 2012-ին Դելիում ավտոբուսի մեջ կնոջ խմբակային բռնաբարության եւ սպանության համար, ինչը բողոքի հսկայական ալիք էր առաջացրել ամբողջ երկրում: Բոլոր չորս հանցագործները կախվել են մինչեւ Հնդկաստանի մայրաքաղաքի Թիհար բանտում, AFP-ին հայտնել է բանտի տնօրեն Սանդիփ Գոելը: «Բոլոր չորս դատապարտյալները կախվել են առավոտյան 5: 30-ին», - ասել է նա:
«Մենք գոհ ենք, որ իմ դուստրը վերջապես հասավ արդարության,- լրագրողներին ասել է զոհի մայրը` Աշա Դեւին:- Կենդանիներին կախեցին»:
2012 թվականի դեկտեմբերի 16-ի երեկոյան 23-ամյա Ջիոթի Սինգհան տղամարդու ուղեկցությամբ կինոթատրոնից տուն էր վերադառնում: Նրանք ավտոբուս էին նստել Դելիում: Հինգ տղամադ, ինչպես նաեւ 17-ամյա մի տղա, ծեծի էին ենթարկել նրա ընկերոջը, իսկ աղջկան բռնաբարել եւ խոշտանգել էին մետաղյա ճիպոտով: Նրանց ավտոբուսից դուրս էին նետել ճանապարհի վրա: Սինգհը 13 օր անց մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում ներքին զանգվածային վնասվածքներից:
«Կարգին աղջիկը երեկոյան ժամը 9-ին թրեւ չի գա»,- ավելի ուշ ասել էր հանցագործներից մեկը BBC- ի վավերագրական ֆիլմում, որն արգելված է Հնդկաստանում:
Հինգերորդ մեղադրյալը մահացած էր գտնվել բանտում, իսկ 17-ամյա տղան երեք տարի անցկացրել է անչափահասների համար կենտրոնում:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հնդկաստանում գրանցվել է մոտ 34 000 բռնաբարություն:





























