Կորոնավիրուսի պանդեմիան ձեռտնու էր Միացյալ Նահանգներում կալանքի տակ գտնվող Պերուի նախկին նախագահին հայրենիքի արտահանձնման դեմ պայքարի գործընթացում, որտեղ նա պետք է կանգնի դատարանի առջեւ կոռուպցիայի մեղադրանքով:

Դատավոր Թոմաս Ս. Հիքսոնը որոշում էր կայացրել, որ Ալեխանդրո Տոլեդոն պետք է ազատվի 1 միլիոն դոլար գրավի դիմաց, քանի որ համաճարակը նվազեցրել է նրա փախուստի վտանգը: «Դատարանը մտավախություն ուներ, որ Տոլեդոն կլքի երկիրը: Բայց միջազգային ուղեւորություններն այժ դժվարացել են»:

Դատավորն ավելի վաղ հրաժարվել էր Տոլեդոյին ազատ արձակել գրավի դիմաց այն բանից հետո, երբ դատախազները հայտնեցին, որ ձերբակալման պահին նրա մոտ 40 000 դոլար կանխիկ դրամով ճամպրուկ էին հայտնաբերել: Նշելով, որ Տոլեդոն 74 տարեկան է, Հիքսոնը համաձայնել էր, որ վիրուսը կարող է վտանգ ներկայացնել  նրա համար: «Ռիսկը, որ այս խոցելի անձը բանտում գտնվելու ընթացքում կվարակվի COVID-19-ով, հատուկ հանգամանք է, որը գրավի դիմաց ազատարձակում է պահանջում»,- ասել է Հիքսոնը:

Նախկին նախագահը հետախուզվում է իր հայրենի երկրում` բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեղադրանքով: Ինքը` Տոլեդոն հերքում է մեղադրանքները:

Տոլեդոն զբաղեցրել է Պերուի նախագահի պաշտոնը 2001-ից 2006 թվականներին եւ վերջին տարիներին ապրել է Կալիֆորնիայում: