NASA-ն կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է SLS (Space Launch System) հրթիռ-կրիչի եւ Orion տիեզերանավի հավաքումը, որոնք պետք է օգտագործվեն դեպի Լուսին եւ Մարս թռիչքների համար, հայտնել է գերատեսչության ղեկավար Զիմ Բրայդենստայնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

SLS հրթիռը հավաքվում է Լուիզիանայում գտնվող NASA-ի Michoud Assembly Facility կենտրոնում, Orion տիեզերանավը մշակվում է հարեւան Միսիսիպիում, որտեղ տեղակայված է Ջոն Սթենիսի անվան Տիեզերական կենտրոնը:

Հայտարարության մեջ հաղորդվում է երկու արդտադրամասերի տարածքում  կորոնավիրուսի տարածման մասին: «NASA-ն ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը SLS եւ Orion հանգույցների վրա եւ դրանց փորձարկումները»,- հայտնել է Բրայդենստայնը:

2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ NASA-ն ավարտել է SLS հրթիռ-կրիչի կենտրոնական բլոկի հավաքումը:  Հրթիռի գործարկումը բազմիցս հետաձգվել էր: Առաջին մեկնարկը պլանավորվում էր 2019-ին, այնուհետեւ այն հետաձգվեց մինչև 2020-ի հունիս: Համաձայն այս ժամանակացույցի` ենթադրվում էր, որ «Արտեմիս-1» առաքելությամբ հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2021 թվականին:

SLS- ը կառուցվում է 2024 թվականին Orion նոր տիեզերանավով տիեզերագնացներին Լուսին, իսկ հետո նաեւ Մարս ուղարկելու համար: