Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարել կղզու վրա,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամբողջ կղզին ներառող պարետային ժամը սահմանվում է մարտի 20-ի երեկոյան 6-ից մինչեւ մարտի 23-ի երեկոյան 6-ը»,- գրել է Ռաջապակսան Twitter-ում` գրառումն ուղեկցելով #coronavirus հեշթեգով:

Ռաջապակսան նկղզու բոլոր բնակիչներին ախօրեին կոչ էր արել ուրբաթ օրվանից սկսած անցնել աշխատանքի յոթօրյա տնային ռեժիմի:

Շրի Լանկայում մինչ այժմ գրանցվել է COVID-19-ով վարկման 59 դեպք: Հիվանդանոցներում հսկողության տակ ավելի քան 230 մարդ է գտնվում: