Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարել է, որ աշխատում է բանտերից հիվանդություններ ունեցող կալանավորներին եւ մինչեւ 1 ամիս կալանքի ժամկետ ունեցողներին ազատ արձակելու ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ դա կարվի «Արտակարգ սանիտարական դրության մասին» օրենքի շրջանակում, հաղորդում է RFI-ը:

«Ես կաշխատեմ, նախ, հիվանդ կալանավորների (ազատման) հարցի շուրջ, որոնք ունեն նաեւ ուրիշ հիվանդություններ (ոչ միայն կորոնավիրուս), այնուհետեւ այն մարդկանց ազատման հարցով, որոնց կալանքի ժամկետը լրանում է մեկ ամսից»,-հայտարարել է Նիկոլ Բելուբեն:

Բացի այդ, նախարարը պատմել է որոշման մասին, որի շրջանակում բանտարկվածները, որոնք ազատազրկվել են կարճ ժամկետով, պատիժը բանտում չեն կրի: Նա բացատրել է դա սանիտարական ճգնաժամի պայմաններում բանտերը չծանրաբեռնելու ցանկությամբ:

Այդուհանդերձ, նախարարը մերժել է համընդհանուր համաներման գաղափարը, քանի որ «անհրաժեշտ է ապահովել հասարակության անվտնագությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆրանսիայի բանտերում անհանգստության ալիքի մասին կարանտինային միջոցառումների պատճառով: