Կիեւում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ որոշումը կայացվել է կառավարության նիստի ժամանակ, տեղեկացրել է վարչապետ Դենիս Շմիգալն իր Տելեգրամի ալիքում, հաղորդում է 112.ua-ը:
Արտակարգ դրության ռեժիմ են սահմանել նաեւ Դնեպրոպետրովսկի եւ Իվանովո Ֆրանկովսկի մարզերում:
Որոշումներն ընդունվել են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշված դեպքերի կապակցությամբ:
Ներկայում սահմանափակումներ չեն սպասվում: Հիշեցնենք, որ Ուկրաինայում արդեն դադարեցվել է միջազգային տեղաշարժը, քաղաքներում սահմանափակվել է տրանսպորտի աշխատանքը:





























