ԱՄՆ իշխանությունները կարող են կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու համար ավելի քան 2 տրիլիոն դոլար հատկացնել, հաղորդում է Fox News-ը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն:
Նա հավելել է, որ այդ թիվը կարող է մեծանալ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի առանձին ոլորտներին:
Ավելի վաղ դաշնային կառավարությունը պատրաստել էր միջոցների փաթեթ, որոնք կոչված են խթանելու ամերիկյան տնտեսությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմին շատ գումար կպահանջվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
ԱՄՆ-ում հաստատել է վարակման 19 624 դեպք, մահացել է առնվազն 260 մարդ: Վարակման դեպքերի ավելի քան 50%-ը գրանցվել է Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Կալիֆոռնիայում:





























