Ամերիկյան Boeing ընկերությունը անորոշ ժամանակով դադարեցրել է բոլոր դիվիդենտների վճարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

«Ընկերությունը անորոշ ժամանակով դադարեցրել է բոլոր դիվիդենտների վճարումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը հավելել է, որ իր ղեկավարն ու տնօրենների խորհրդի ղեկավարը հրաժարվում են ստանալ աշխատավարձերը: