Netflix-ը պանդեմիայի պայմաններում 100 մլն դոլար է տրամադրել իր տեխնիկական եւ ստեղծագործական անձնակազմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսը լուրջ հարված է հասցրել շատ ընկերությունների, իսկ իշխանությունները դանդաղ են որոշումներ կայացնում՝ կապված կինոոլորտի աշխատակիցներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ:
«Այդ պատճառով մենք 100 մլն դոլարի չափով հիմնադրամ ենք ստեղծել, որպեսզի այս դժվարին փուլում օգնենք մեր անձնակազմին»,- հայտնել է Netflix-ը:
Netflix ընկերությունը հիմնվել է 1997 թվականին: Շտաբ-բնակարանը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Գատոս քաղաքում:





























