Բանգկոկում կորոնավիրուսի տարածման պատճառով կփակվեն առեւտրի կենտրոնները, հաղորդում է Reuters-ը:
Բանգկոկի նահանգապետ Ասվին Քվանմիգը հայտնել է, որ սուպերմարկետներից բացի առեւտրի բոլոր կենտրոնները կփակվեն մինչեւ ապրիլի 12-ը:
Նա քաղաքի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել:
Գործակալության հաղորդմամբ՝ խիստ միջոցներ են ձեռնարկվել երկրում վարակման 89 նոր դեպքի հաստատումից հետո: Թաիլանդում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 411 դեպք:





























