Գերմանական BMW եւ Volkswagen ավտոկոնցեռնները փակում են ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում իրենց գործարանները, հաղորդում է DW-ը:
Նշվում է, որ աշխատանքները հավանաբար կդադարեցվեն մինչեւ ապրիլի 12-ը: Այդ միջոցն ընդունվել է պանդեմիայի պայմաններում մարդկանց շփումը բացառելու համար:
Հարավային Կառոլինայում BMW-ի գործարանում աշխատում էր 11 հազար մարդ: Ակնկալվում է, որ գործարանը կփակվի մինչեւ ապրիլի 3-ը: Bloomberg-ի հաղորդմամբ՝ գործարանը BMW-ի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր գործարաններից մեկն է:





























