Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է լուծել հարավասիական երկրներից քաղաքացիների վերադարձի հարցը: Համապատասխան կարգադրությունը երկրի նախագան արել է այսօր պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Բելթան:

Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում արտասահմանում գտնվող բելառուսցիների վերադարձի աշխատանքը: Նա նշել է, որ որոշ ասիական պետություններում բելառուսցիներին պարզապես չեն թողնում հետադարձ չվերթով գալ, որը կազմակերպել են ռուսական ավիաընկերությունը: Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ Լեհաստանից ռուսաստանցիների վերադարձի հարցում:

«Գիտեմ, որ Հնդկաստանում խնդիրներ են առաջացել: Բելառուսցիները հետադարձ չվերթի տոմսեր են գնել, սակայն նրանց թույլ չեն տալիս հայրենքի վերադառնալ: Մարդը տոմս ունի, նրան պետք է հասցնել այն կետը, որը նշված է տոմսի վրա: Այնտեղ մինչեւ Մոսկվա տոմսեր են: Եվ արդեն Մոսկվայից կմտածենք, թե ինչպես վերադարձնել մեր մարդկանց»,- նշել է Լուկաշենկոն:

Նա ուշադրություն է դարձրել եւս մեկ փաստի. բազմաթիվ բելառուսցիներ մեկնել են հանգստանալու՝ իմանալով, որ աշխարհում բարդ վիճակի է, եւ շատ երկրներ փակում են իրենց սահմանները: «Մենք կոչ ենք անում մնալ տանը, արտասահման չմեկնել: Նրանց համար, ովքեր գնացել են զգուշացումներից հետո, ոչ մի չարթեր չի լինի»,- ասել է Բելառուսի նախագահը:    

«Մենք պետք է հրահանգենք սահմանապահներին, որպեսզի նման մարդկանց ասեն՝ ուզում ես գնալ Լեհաստան, գնա եւ մնա այնտեղ: Պետք է մարդկային լեզվով զգուշացնել՝ ոչ մի արտասահմանյան ուղեւորություն: Եթե գնաս, կմնաս այնտեղ, քանի դեռ չի ավարտվել այդ պանդեմիան»,- հավելել է նա: