Հնդկաստանում Նյու Դելիի երբեմնի աշխույժ փողոցներում տիրում է լռություն երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ 14 օր ժամկետով պարետային ժամ հայտարարելուց հետո նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, գրում է Associated Press-ը:
Անցած շաբաթ ժողովրդին հղած իր ուղերձում Մոդին կոչ էր արել բնակիչներին մնալ տանը եւ դուրս գալ միայն պատշգամբ 17:00-ին կաթսաներով, որպեսզի դրանց հարվածելով ոգեւորեն բուժաշխատողներին:
Ձեռնարկությունների մեծ մասը փակ է, գործում են միայն կենսական նշանակություն ունեցող ընկերությունները:
Նյու Դելի շրջանում Սուֆիների սրբավայրը, որը նախկինում լի էր ուխտագնացներով, իսկ այժմ դադարկ է. այդ տարածքով անցնում են հազվագյուտ ավտոմեքենաներ:
Բոլոր կոմերցիոն չվերթները արգելված են Հնդկաստանում մեկ շաբաթով՝ սկսած այսօրվանից:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու 296 դեպքերի եւ 4 զոհերի մասին: Բոլոր զոհվածներն արտերկրից էին ժամանել:






























