Հունաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայր Սերաֆիմին տաճարներում ծառայության արգելքը խախտելու համար, որը սահմանվել էր կարանտինի ժամանակ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով, գրում է Կորրեսպոնդենտ.net-ը՝ հղում անելով Vima Orthodoxias թերթին:
Ուրբաթ՝ մարտի 20-ին, Սերաֆիմը բացել էր Կիտիր կղզում տաճարներից մեկը եւ սկսել հրավիրել հավատացյալներին հոգեւոր ծառայություն մասնակցելու համար:
Բերման ենթարկելուց հետո ոստիկանության բաժանմունքում հոգեւորականը պատմել է, որ նա դեռ չեր ստացել Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոսի շրջաբերականը, որով արգելվել է անցկացնել պատարագներ եւ մատուցել հոգեւոր ծառայություն:
Հոգեւորականն ազատ է արձակվել, կազմվել է արձանագրություն: Ոստիկանությունում Սերաֆիմին նախազգուշացրել են, որ հաջորդ անգամ նման խախտում անելու դեպքում նա կկանգնի դատարանի առաջ:
Ընդ որում՝ նրա դեմ հարուցված գործի նյութերը կփոխանցվեն դատախազություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում պատժել են կարանտինի կանոնները խախտող անձանց: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 140 մարդու, որոնք, չնայած արգելքին, բացել էին սրճարանները, պանդոկներն ու գեղեցկության սրահները:





























