Ֆրանսիայի եվրոպական մասի եւ դրա անդրծովյան տարածքների միջեւ ավիափոխադրումները կդադարեցվեն երկուշաբթվանից կորոնավիրուսի տարածումը կանխելու շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Journal Officiel-ը:

«Կոմերցիոն օդային տրանսպորտով մարդկանց տեղափոխումը, բացի բացառիկ դեպքերից, արգելված է մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը. եվրոպական տարածքում (Ֆրանսիայի) Ռեյունյոնի, Մայոտայի, Գվադելուպայի, Մարտինիկայի, Գվիանայի, Սեն Մարտենի եւ Սեն Բարտելեմի ուղղությամբ; նշված վարչական միավորներից տեղափոխումը տեղի երկրի եվրոպական մասեր; այդ համայնքների միջեւ կոմերցիոն տրանսպորտի շարժը»,-նշված է կարգադրության մեջ, որը, համաձայն նկարագրության, տարածվում է մարտի 23-ից սկսած բոլոր թռիչքների վրա:

Մինչ այդ կարգադրությունը Ֆրանսիայի տարածքների միջեւ ավիահաղորդակցության հարցը կարգավորվում էր տեղական իշխանությունների մակարդակում եւ անգամ ավիաընկերությունների նախաձեռնությամբ:

Ֆրանսիայում մարտի 21-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակված է 14 459 մարդ, մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 562-ի: Մարտի 17-ից երկրում գործում են քաղաքացիների տեղաշարժմանն ուղղված սահմանափակումներ: Քաղաքացիները պետք է նվազագույնի հասցնեն փողոցներով տեղաշարժվելը: Անհետաձգելի գործերով դուրս գալու համար պահանջվում է ունենալ լրացված դիմում, որում նշված է տնից դուրս գալու նպատակն ու նշանակետը: