Ռուսաստանի պաշտպանության նախարարության չորրորդ ինքնաթիռը ռազմական համաճարակաբանների եւ սարքավորման հետ մեկնել է Իտալիա մերձմոսկովյան Չկալովսկի օդակայանից: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռը տեղափոխում է Իտալիա Ռազմաօռային ուժերի «Պրակտիկա դի Մարե» ավիաբազա ռուս ռազմական բժիշկներին, մասնագետներին եւ համաճարակաբաններին, որոնք օգնություն կցուցաբերեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ռազմական ինքնաթիռում գտնվում են ռազմական բժիշկներ, վարակաբաններ եւ համաճարակաբաններ անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով»,-ասել են ՊՆ-ում:

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռը տեղափոխում է Իտալիա Ռազմաօռային ուժերի «Պրակտիկա դի Մարե» ավիաբազա ռուս ռազմական բժիշկներին, մասնագետներին եւ համաճարակաբաններին ախտորոշման եւ ախտահանիչ միջոցառումներ անցկացնելու ժամանակից սարքավորումներով:

Մարտի 22-ին Իտալիայի նույն այդ ավիաբազա է մեկնել եւս երեք ինքնաթիռ Իտալիային վարակի դեմ պայքարելու հարցում օգնելու համար: