Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակել է փրկության ծրագիր, եթե երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվի կորոնավիրուսով, գրում է The Sunday Times-ը:
Մասնավորապես, համաձայն ծրագրի, Ջոնսոնին ծայրահեղ դեպքում կփոխարինի թագավորության ՆԳ նախարար Դոմինիկ Ռաբը:
Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ այդ որոշումն ընկալվել էր մյուս նախարարների կողմից առանց առանձնակի խանդավառության, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ինքն իրեն էր տեսնում այդ պաշտոնում:
Ներկայում Ջոնսոնը չունի վարակման որեւէ ախտանշան: Ինչ վերաբերում է Ռաբին, նա հանձնել է կորոնավիրուսի թեստ, քանի որ հազում էր, սակայն հետազոտության արդյունքը բացասական էր:





























