Անգլալեզու The Urban Dictionary կայքում հայտնվել է եզրույթ մարդկանց համար, որոնք հավաքում են սննդամթերքի եւ անհրաժեշտ ապրանքների հսկայական պաշար եւ սիրում են երեկույթներ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ, գրում է Republic-ը:

Մասնավորապես, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում զուգարանի թուղթ եւ նպարեղեն գնելու սիրահարների համար ի հայտ է եկել այնպիսի եզրույթ, ինչպես «covidiot»-ն է («կորոնավիրուսային ապուշ»):

Հիշեցնենք, որ այս օրերին գրեթե ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, տարբեր երկրների գիտնականները մշակում եւ թեստավորում են պատվաստանյութեր, որոնք կարող էին վերջ տալ պանդեմիային: Աշխարհի շուրջ 190 երկիր հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին, իշխանությունները ձեռնարկում են աննախադեպ քայլեր՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանում, կարանտին, պարետային ժամ: