ԱՄՆ ՌՕՈւ-ն ERPSS (En-Route Patient Staging System) դաշտային հոսպիտալն ուղարկել է Իտալիա ՝ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար, նշվում է զինվորականների կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«COVID-19-ի բռնկմանն ի պատասխան, Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում տեղակայված 86-րդ ռազմատրանսպորտային թեւը ERPSS-ը տեղափոխել է Իտալիայի Ավիանո բազա` Իտալիայի Պաշտպանության նախարարությանը հետագայում փոխանցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ERPSS համակարգը հագեցած է 10 հիվանդանոցային մահճակալով եւ կարող է օրական մինչեւ 40 հիվանդ սպասարկել: Բացի այդ, հիվանդանոցում 15 օրվա համար նախատեսված դեղերի պաշար կա:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Պենտագոնի անանուն մնալ ցանկացող ներկայացուցչին, որ Իտալիայի կառավարությունն ուղիղ կերպով դիմել էր ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսփերին` կորոնավիրուսի դեմ պայքարում երկրին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: