Հաստատվել է, որ կորոնավիրուսով է վարակվել Ֆինլանդիայի նախկին առաջնորդ (1994-2000 թվականներ) 82-ամյա Մարտի Ահտիսաարին, երեքշաբթի հայտնել է երկրի նախագահի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 21-ին կորոնավիրուս էր ախտորոշվել Ահտիսաարիի կնոջ՝ Էեւայի մոտ:

«Նախագահ Մարտի Ահտիսաարիին կատարվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշում: Ինֆեկցիան հաստատվել է երկուշաբթի՝ մարտի 23-ին: Նախագահ Ահտիսաարին ընթացիկ իրադրությունում իրեն լավ է զգում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ահտիսաարին ֆինն դիվանագետ է, ՄԱԿ աշխատակից: Նա 2008 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: