Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի գործադիր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին շնորհել է ինստիտուտի լիիրավ անդամի կարգավիճակ։
Ինչպես հոկտեմբերի 2-ի ասուլիսում հայտարարել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, սա ցույց է տալիս, որ կազմակերպությունը այլ արժեքային համակարգի եւ բարձր քաղաքական կոնյուկտուրայի հետեւորդ է։
Միջոցառմանը ներկա գտնվող ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ իրեն հաճելի է նման պատվի արժանանալ ՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների ինստիտուտը Ղարաբաղում հիմնադրվեց պատերազմի տարիներին։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են օմբուցմենին անդամակցության համար՝ նշելով, որ այս ճանապարհին բազմաթիվ լուրջ խոչընդոտների է հանդիպել, որոնք բարեբախտաբար հաջողվել է հաղթահարել։
Հարցին՝ արդյո՞ք նույն ինստիտուտի անդամ են դարձել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մարդու իրավունքների պաշտպանները, Արմեն Հարությունյանը պատասխանել է, թե չգիտի։ Նա խոստացել է այդ տեղեկատվությունը իմանալ վաղը Իտալիայում մեկնարկող Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի հերթական նստաշրջանում։
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողովի կողմից ընտրվել էր 2008թ-ի ապրիլի 18-ին, իսկ մայիսին ձեւավորվել է նրա աշխատակազմը։



























