ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Ֆիլիպիններում խոշորամասշտաբ զորավարժությունները, հաղորդում է AFP-ը:
«COVID-19-ի հետ կապված պանդեմիայի պատճառով զինված ուժերը չեղարկում են «Բալիկատան-2020» զորավարժությունները»,- ասել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հրամանատարության ծովակալ Ֆիլ Դեւիդսոնը:
Զորավարժությունները պետք է կայանային մայիսի 4-15-ը Ֆիլիպիններում: Զորավարժություններին պետք է մասնակցեին մի քանի հազարավոր զինծառայողներ:
Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 700 դեպք:





























