Թուրքմենստանի քաղաքացիներին արգելում են կորոնավիրուսի մասին խոսել: Աշգաբադում կորոնավիրուսի մասին փողոցում ընթացող զրույցները կարող են ավարտվել ձերբակալությամբ, հայտնում է «Ազատլիքը»:

«Երկրում բռնում են կորոնավիրուսի մասին ցանկացած խոսակցության պատճառով: Հատուկ մարդիկ խոսակցությունները լսում են հերթերում, կանգառներում, ավտոբուսներով»,- հայտնում են Աշգաբադում «Ազատլիքի» թղթակիցները:

Շատ դեպքերում բռնում են քաղաքացիական հագուստով մարդիկ, հայտնի չէ, թե ինչ է սպասվում ձերբակալվածներին: Իշխանությունները այս կերպ, հավանաբար, փորձում են կանխել խուճապի առաջացումը:

Շաբաթվա ընթացքում Թուրքմենստանում դիտվում է կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների ուժեղացում, սահմանափակվել են շրջաններից դեպի մայրաքաղաք  երթեւեկությունը եւ երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը, ճանապարհներին եւ հանրային վայրերում իրականացվում է ջերմության չափում: