Արքայազն Ուիլյամի հարսնացուին Facebook սոցիալական ցանցում վիրավորանք հասցնելու համար ծառայությունից ժամանակավորապես հեռացվել է Բուկինգհեմյան պալատի ժամապահին։
Համաշխարհային լրատվամիջոցները մեջբերում են 18-ամյա Քեմերոն Ռայլիի՝ Facebook սոցիալական ցանցում արած գրառումը. «Ուրբաթ նա եւ Ուիլյամն անցնում էին կողքովս։ Արքայազնն անբռնազբոսիկ թափահարեց ձեռքը, իսկ նա նույնիսկ չշրջվեց իմ կողմ։ Արիստոկրատ լիրբ։ Թքա՛ծ այդ հիմար կովի վրա»։
Ռայլին հեռացվել է ապրիլի 29-ին կայանալիք արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի հանդիսավոր արարողության մասնակցությունից։





























