Բրիտանական հետախուզական MI5 վարչության նոր ղեկավար է նշանակվել Քեն ՄաքԿալումը, որը ղեկավարել է ռուսական նախկին երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի գործը, հայտնում է Reuters-ը։

Մաքկալումը, որը MI5-ում 25 տարի աշխատել է, առաջին 10 տարիները զբաղվել է Հյուսիսային Իռլանդիայով, այնուհետեւ կենտրոնացել է իսլամական գրոհայինների վրա՝ զարգացնելով կիբեռանվտանգությունը եւ ապահովելով 2012թ․ Օլիմպական խաղերի անվտանգությունը Լոնդոնում։ Նա պատասխանատու էր բոլոր հակաահաբեկչական հետաքննությունների եւ Օլիմպիական խաղերի նախաշեմին ու դրա ընթացքում ռիսկերի կառավարման համար։

Նյարդապարալիտիկ նյութով Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումից հետո նա ղեկավարել է այդ գործի քննությունը։

MI5-ի հայտարարության համաձայն, ՄաքԿալումի գլխավոր առավելություններից է այն, որ նա MI5-ին զարգացող տեխնոլոգիաների օգնությամբ աշխատելու հնարավորություն էր ընձեռում։

Նա այդ պաշտոնում կփոխարինի Էնդրյու Պարկերին, որը ապրիլին թոշակի է անցնում։